կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
 Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հյուրընկալել է «Եվրասիա» համալսարանի ուսանողներին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հյուրընկալել է «Եվրասիա» համալսարանի ուսանողներին

Նոյեմբերի 9-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հյուրընկալել է «Եվրասիա» համալսարանի «Իրավագիտության»  բաժնի երկրորդ կուրսի ուսանողներին։ Ուսանողներին և դասախոսական կազմին ողջունել են ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը և ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։

ԿԸՀ-ից հայտնում են, որ ԿԸՀ անդամները նախ ներկայացրել են ընտրական համակարգերի պատմական էվոլյուցիան, ապա պատասխանել ներկաների հարցերին։

Ուսանողների այցը պայմանավորված է եղել «սահմանադրական իրավունք» առարկայի դասավանդման գործնական կիրառությամբ։ Ուսանողները դերային բաշխման միջոցով ձևավորել են սիմուլյատիվ տեղական ու պետական մարմիններ, այդ թվում ԿԸՀ, և պատրաստվում են համալսարանում «խորհրդարանական ընտրություններ» կազմակերպել։  Ուսանողներն ընտրական փուլի վերաբերյալ իրենց հուզող հարցերն են հղել, որպեսզի սիմուլյատիվ ընտրություններն ավելի հաջող իրականացնեն։

  • Կիսվել: