շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Աստանայում տեղի կունենա Կենտրոնական Ասիայի ղեկավարների և Եվրոպական խորհրդի նախագահի հանդիպումը

Աստանայում տեղի կունենա Կենտրոնական Ասիայի ղեկավարների և Եվրոպական խորհրդի նախագահի հանդիպումը

Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների եւ Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը կանցկացվի Աստանայում, հոկտեմբերի 27-ին:

Այդ մասին հոկտեմբերի 26-ին հաղորդել է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը:
 
«2022 թվականի հոկտեմբերի 27-ին պաշտոնական այցով Ղազախստան կայցելի Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը: Այցի ծրագիրը նախատեսում է երկկողմ բանակցությունների անցկացում այն հարցերի շուրջ, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում»,-ասվում Է հաղորդագրության մեջ:
 
Այդ նույն օրը, նշում Է մամուլի ծառայությունը, Աստանայում «պլանավորվել Է Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների եւ Եվրախորհրդի նախագահի հանդիպումը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

  • Կիսվել: