շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Կեցցե՛ անկախ Արցախը»․ իսպանացի պատգամավորներն իրենց համերաշխությունն են հայտնել հայ ժողովրդին՝ պաստառներ ցուցադրելով Կոնգրեսի դիմաց (տեսանյութ)

«Կեցցե՛ անկախ Արցախը»․ իսպանացի պատգամավորներն իրենց համերաշխությունն են հայտնել հայ ժողովրդին՝ պաստառներ ցուցադրելով Կոնգրեսի դիմաց (տեսանյութ)

Իսպանացի պատգամավորներն իրենց համերաշխությունն են հայտնել հայ ժողովրդին: Այսօր նրանք հավաքվել են Իսպանիայի Կոնգրեսի շենքի դիմաց՝ ցուցադրելով «Կեցցե՛ անկախ Արցախը», «Ո՛չ Արցախի դեմ ագրեսիային» գրառումներով պաստառները, ինչպես նաև Հայաստանի և Արցախի դրոշները: Այս մասին տեղեկանում ենք Իսպայիայում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան հաղորդագրությունից:

Ակցիային մասնակցել են պատգամավորներ իշխող Սոցիալիստական կուսակցությունից, կոալիցիոն կառավարության մաս կազմող «Միասին՝ կարող ենք» կուսակցությունից, ինչպես նաև Բասկերի երկրի «Բիլդու» կուսակցությունից և մի քանի այլ կուսակցություններից:

Հիշեցնենք, որ Հայաստանին և Արցախին ավելի վաղ իրենց աջակցությունն են հայտնել Բասկերի երկրի Eusko Alkartasuna Կատալոնիայի Demòcrates կուսակցությունները՝ դատապարտելով ադրբեջանական ագրեսիան և միջազգային հանրությանը կոչ անելով պաշտպան կանգնել հայ ժողովրդին:

 

  • Կիսվել: