ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Կցանկանայինք արդյունավետության հույս ունենալ. Պեսկովը՝ Ալիևի ու Փաշինյանի՝ Մոսկվայում սպասվող հանդիպման մասին

Կցանկանայինք արդյունավետության հույս ունենալ. Պեսկովը՝ Ալիևի ու Փաշինյանի՝ Մոսկվայում սպասվող հանդիպման մասին

Կրեմլում հույս ունեն, որ Մոսկվայում Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հանդիպումներն արդյունավետ կանցնեն։ Այս մասին Report-ին ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

՛՛Հինգշաբթի այստեղ կլինեն եւ՛ նախագահ Ալիեւը, եւ՛ վարչապետ Փաշինյանը։ Մենք ակնկալում ենք, որ շփումներ կլինեն մեր նախագահի հետ։ Նախապատրաստական աշխատանքներ են տարվում այդ շփումների համար, եւ, իհարկե, կցանկանայինք արդյունավետության հույս ունենալ։ Թե որքանով կլինի արդյունավետությունը, ցույց կտա ժամանակը՛՛,-նշել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 25-ին Մոսկվայում կհանդիպեն Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Հայաստանի ղեկավարները:

 

  • Կիսվել: