չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Կցանկանամ որ խաղաղության պայմանագիրը կնքվի մինչև այս տարեվերջ․ Փաշինյան

Կցանկանամ որ խաղաղության պայմանագիրը կնքվի մինչև այս տարեվերջ․ Փաշինյան

Ես ցանկանում եմ և կցանկանամ որ այն կնքվի մինչև այս տարեվերջ: Այս մասին այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով ՔՊ պատգամավոր Լուսինե Բադալյանի այն հարցին, թե արդյոք հավանական է, որ խաղաղության պայմանագիրը կնքվի այս տարվա վերջին:

«Ինչքանով է դա իրատեսական՝ ես այդ հարցին կպատասխանեմ հետևյալ կերպ. ես և կառավարությունը բոլոր հնարավոր ջանքերը կգործադրենք, որ դա լինի իրատեսական: Կա մի այսպիսի կարևոր հանգամանք, որ մենք հույս ունենք, և դա կարևոր նրբություն է, որ մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը ավարտված լինեն դելիմիտացիայի աշխատանքները: Ինչքանո՞վ է դա իրատեսական, եթե հաշվի առնենք, որ Պրահայում մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ, ըստ էության, դա տեղի է ունենալու 1991 թվականի սահմանների հիման վրա՝ դա կարող է լինել իրատեսական, որովհետև այդ սահմաններն, ըստ էության, հայտնի են»,- նշեց վարչապետ Փաշինյանը:

Նրա խոսքով, շատ կարևոր է նաև այն հանգամանքը, որ պետք է միջազգայնորեն տեսանելի երկխոսություն սկսվի Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև.

«Սա շատ կարևոր հանգամանք է և Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և պաշտպանության որոշակի տեսանելի մեխանիզմներ պետք  է լինեն: Շատ լավ կլինի և շատ գոհ կլինեմ, եթե մենք կարողանանք դա անելի: Էլի եմ ասում՝ մեր կողմից մենք պատրաստ ենք գործադրել առավելագույն ջանքերը, որ պայմանագրի կնքումը տեղի ունենա»,- ասաց նա:

  • Կիսվել: