կիրակի, օգոստոս 16
16 / 8 / 2026
ԿԲ նախագահի տեղակալի պաշտոնում ՔՊ-ն առաջարկել է Արմեն Նուրբեկյանի թեկնածությունը

ԿԲ նախագահի տեղակալի պաշտոնում ՔՊ-ն առաջարկել է Արմեն Նուրբեկյանի թեկնածությունը

Ազգային ժողովը քննարկում է ԿԲ նախագահի տեղակալի ընտրության հարցը։ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովն այդ պաշտոնի համար առաջարկել է ՔՊ-ի ներկայացրած՝ Արմեն Նուրբեկյանի թեկնածությունը։

Նուրբեկյանը 2020 թվականից զբաղեցնում է Կենտրոնական բանկի մակրոտնտեսական դեպարտամենտի տնօրենի և Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավարի պաշտոնները:

Իր խոսքում Նուրբեկյանը նշեց, որ ԿԲ վերջնանպատակը համազգային բարեկեցությունն է։

«Այն, որ մեր մանդատում նշված է գների և ֆինանսական կայունության ապահովում, չի նշանակում, որ մենք չենք աշխատում համազգային բարեկեցության համար։ Կենտրոնական բանկը ստեղծում է կայուն միջավայր, որտեղ կարող է ձևավորվել կանխատեսելիություն և, հետևաբար, երկարաժամկետ ներդրումներ»,- ասաց թեկնածուն։

  • Կիսվել: