շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
 Կաթողիկոսի դեմ օպերացիայի պատասխանատվությունը դրվել է Կառավարության աշխատակազմի ղեկավարի վրա․ «Ժողովուրդ»

Կաթողիկոսի դեմ օպերացիայի պատասխանատվությունը դրվել է Կառավարության աշխատակազմի ղեկավարի վրա․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ ՆՍՕՏՏ Ամենայն հայոց Կաթողիկոսին հեռացնելու և նրան փոխարինող գտնելու օպերացիայի պատասխանատվությունը դրվել է Կառավարության աշխատակազմի վրա: Կառավարության մեր աղբյուրները փոխանցում են, որ հիմնական աշխատանքն իրականացնում է աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը` պարբերաբար իրավիճակը ներկայացնելով Փաշինյանին:

Ըստ մեր տեղեկությունների՝ Փաշինյանն այդքան էլ գոհ չէ Հարությունյանի աշխատանքից, քանի որ դեռևս հստակ քայլեր Վեհափառի հեռացման ուղղությամբ չեն արվել. հոգևորականները պարզապես ավելի են թշնամացել իշխանությունների հետ:

Եկեղեցականների շրջանում զայրույթ է առաջացրել Հարությունյանի ֆեյսբուքյան վերջին գրառումը, որտեղ նա հայտարարել է. «Եպիսկոպոսների ստորագրությամբ հայտարարությունը խայտառակություն է և արձանագրում, որ Կտրիճ Ներսիսյանը հովանավորում է մեր երկրում ահաբեկչությունը և ապապետականությունը»»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: