շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կատարում կընդլայնվի միջազգային միջոցառումներին ՀՀ բարձրաստիճան պատվիրակությունների մասնակցությունը

Կատարում կընդլայնվի միջազգային միջոցառումներին ՀՀ բարձրաստիճան պատվիրակությունների մասնակցությունը

Սեպտեմբերի 21-ին Կատարի Պետությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի Պետության ԱԳՆ համաժողովների կազմակերպման մշտական կոմիտեի գործադիր տնօրեն Մուբարաք Աջլան Ալ-Քուարիի հետ:

Կատարում ՀՀ դեսպանությունից  հայտնում են, որ կողմերը քննարկել են Կատարում իրականացվող միջազգային միջոցառումներին ՀՀ բարձրաստիճան պատվիրակությունների առավել համակարգված և լայն մասնակցությանը վերաբերող հարցեր։

Օգտվելով առիթից պարոն Ալ-Քուարին շնորհավորել է դեսպան Սարգսյանին ՀՀ Անկախության օրվա կապակցությամբ։

Իր հերթին Կատարում ՀՀ դեսպանն անդրադարձել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիային, վերջին ռազմաքաղաքական զարգացումներին, ինչպես նաև Հայ-ադրբեջանական սահմանին տիրող ներկա իրադրությանը։

  • Կիսվել: