Կասկածներ կան՝ Փաշինյանը կգնա բախումների, եթե պարտվի․ Ղազինյանը նշեց՝ ամեն քվեն ատամներով են պահելու
Յուրաքանչյուր իշխանության համար, անգամ՝ բռնապետական, շատ ճիշտ կհարամի, որ անցնցում լինի, բայց հաշվի առնելով իրենց զեկուցված թվերը, հանրահավաքը, որը միանշանակ իրենց հանրահավաքից ավելի մեծ էր, հասկանում են, որ ուղղակի տարբերակ չունեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանը։
Ըստ Ղազինյանի՝ փորձում են կազմաքանդել շտաբերը, վախեցնել մյուսներին։ Ղազինյանը համոզմունք ունի, որ միայնակ են հաղթելու։ Անդրադառնալով Գյումրիում կուսակցության նկատմամբ իշխանությունների ճնշումներին՝ Ղազինյանը նշեց, որ միայն ձերբակալությունը չէ, ահազանգեր են ստանում բազմաթիվ կուտակումների վերաբերյալ։ Նա նկատեց, որ նման բան, որ իշխանական ռեսուրսն այսպես օգտագործեն, չի եղել նախկինում։ Դավիթ Ղազինյանը նշեց՝ իրենց ամեն մի քվեն ատամներով պահելու են, գործելու են սահմանադրականության շրջանակներում, բայց կասկածներ ունի, որ Փաշինյանը կգնա բախումների, եթե պարտվի ընտրություններում



