չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Կարող ենք օգնել Հայկ Մարությանին, որ ձայներ հավաքի, բայց պայմանով. Անդրանիկ Թևանյան

Կարող ենք օգնել Հայկ Մարությանին, որ ձայներ հավաքի, բայց պայմանով. Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» դաշինքը դեռ չի քննարկել կոալիցիա կազմելու հարցը։ Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը

«Ուղղակի բանակացություններ չկան, մենք տեսել ենք հանրային հնչեցրած տեսակետներ, մեր մոտեցումը հետևյալն է՝ պատրաստ ենք քննարկել համագործակցության բոլոր տիպի ձևաչափեր այն պարագայում, երբ ուժը կիսում է մեր մոտեցումները ամբողջական իշխանափոխության ծրագրի մասով», - ասաց Թևանյանը։

«Մենք գնում ենք իշխանափոխության ճանապարհով», - ասաց նա։

Հայկ Մարությանի մասով Թևանյանն ասաց, թե կարող է օգնել Մարությանին, որ ձայներ հավաքի, բայց պայմանով՝ եթե կիսում է իրենց մոտեցումները։

  • Կիսվել: