հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Կարող ենք խոսել այն մասին, որ ի վիճակի ենք վերականգնել երկաթուղային հաղորդակցությունն Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև. Օվերչուկ

Կարող ենք խոսել այն մասին, որ ի վիճակի ենք վերականգնել երկաթուղային հաղորդակցությունն Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև. Օվերչուկ

Ընդհուպ մոտեցել ենք մի իրավիճակի, երբ կարող ենք խոսել այն մասին, որ ի վիճակի ենք վերականգնել երկաթուղային հաղորդակցությունն Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև: Այս մասին այսօր Մոսկվայում լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Նա հավելել է. ՛՛Այդ դեպքում Հայաստանը ևս ապաշրջափակման և Նախիջևանի, Ադրբեջանի տարածքով Ռուսաստանի և ԵԱՏՄ մյուս երկրների հետ կապվելու հնարավորություն կստանա:

ՌԴ փոխվարչապետի կարծիքով՝ այն որոշումները, որ նախապատրաստվում են եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում, ՛՛անկասկած մեծ նշանակություն ունեն թե՛ Հարավային Կովկասում ընդհանուր իրադրության կայունացման և թե՛ Հայաստանի ապաշրջափակման տեսանկյունից՛՛:

  • Կիսվել: