ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Կարող ենք իրականացնել վեթինգ, բայց թե՛ ժամանակի, թե՛ մեկնաբանությունների հստակության առումով շատ խնդիրներ կարող ենք ունենալ․ ԲԴԽ անդամի թեկնածու

Կարող ենք իրականացնել վեթինգ, բայց թե՛ ժամանակի, թե՛ մեկնաբանությունների հստակության առումով շատ խնդիրներ կարող ենք ունենալ․ ԲԴԽ անդամի թեկնածու

Կա՞ որևէ սահմանադրական խոչընդոտ վեթինգ իրականացնելու համար՝ ԲԴԽ անդամի թեկնածու Դավիթ Խաչատուրյանից հետաքրքրվեց ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

«Իմ համոզմամբ՝ չկա: Կարող ենք իրականացնել վեթինգ, բայց թե՛ ժամանակի, թե՛ մեկնաբանությունների հստակության առումով շատ խնդիրներ կարող ենք ունենալ: Խնդիրն այն չէ, որ չենք կարող ստեղծել վեթինգի հանձնաժողով և դրան տալ դատարանի կարգավիճակ:

Վեթինգի հանձնաժողովը կարող է ստեղծվել Դատական օրենսգրքով՝ որպես դատավորի կարգավիճակի անխոցելիությունը ստուգող դատարան: Կարևորն այստեղ հատևանքներն են՝ պարտադիր կատարման ենթակա որոշումներ կայացնելու լիազորվածությունն ու այդ դատավորների համար արդարացի դատաքննության երաշխիքներ ապահովելը»,- նշեց Խաչատուրյանը:

  • Կիսվել: