կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Կարող եմ Կիրանցում տարիներով ապրել, բայց նպատակներ չունեմ Երևանից տեղափոխվելու. ՔՊ-ական պատգամավոր

Կարող եմ Կիրանցում տարիներով ապրել, բայց նպատակներ չունեմ Երևանից տեղափոխվելու. ՔՊ-ական պատգամավոր

Հայաստանը պետք է լինի հավերժ։ Լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

Ըստ նրա՝ որպեսզի Հայաստանը հավերժ լինի տարածաշրջանում, Հայաստանը պետք է կարողանա համակեցության որևէ ֆորմուլա ձևավորել հարևանության շրջանակներում։

«Դրա համար խաղաղության գործընթացն այլընտրանք չունի։ Մենք պետք է ամեն ջանք գործադրենք, որ, պահպանելով ՀՀ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, խաղաղություն հաստատենք մեր հարևանների հետ»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Լրագրողը ՔՊ-ականից հետաքրքրվեց՝ պատգամավորը քանի՞ օր կգնար Կիրանցում ապրելու, նա արձագանքեց. «Կարող եմ Կիրանցում տարիներով ապրել, հետո՞»։

Լրագրողի ռեպլիկին՝ «կարող եք, բայց չեք գնա», նա պատասխանեց. «Ես նպատակներ չունեմ Երևանից տեղափոխվելու»։

  • Կիսվել: