երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Կարող եմ հիմա վստահ ասել, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև հիմա հարաբերությունների նոր որակ, նոր մակարդակ է արձանագրվում. Փաշինյան

Կարող եմ հիմա վստահ ասել, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև հիմա հարաբերությունների նոր որակ, նոր մակարդակ է արձանագրվում. Փաշինյան

Ռուսական կողմի հետ կա նախնական պայմանավորվածություն, որ 2020-ին Հայաստանի վարչապետը պաշտոնական այց կկատարի Ռուսաստան, և ՌԴ նախագահն էլ իր հերթին պաշտոնական այց կկատարի Հայաստան, այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն այս հայտարարությունն արեց ի պատասխան ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի հարցի՝ արդյոք վերջին շրջանում ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հա-ախակի այցելությունը վկայությունն է այն բանի, որ հայ-ռուսական հարաբերությունները անցել են որակապես նոր մակարդակի:

Վարչապետը նկատեց, որ 2018-ին Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իրադարձություններից հետո շատերի մոտ են այդ թվում հայ-ռուսական հարաբերությունների մասով հարցեր առաջացրել: Նաև հիշեցրեց, որ օրինակ, 2018-ին իր և ՌԴ նախագահի միջև շփումները ակտիվ և դինամիկ են եղել:

«Ի՞նչ է տեղի ունենում: Ես կարծում եմ՝ ժամանակի ընթացքում հարցերը ստանում են իրենց պատասխանները: Ընդ որում՝ այդ հարցերի պատասխանները նաև որոշակի ընկալելու, կշռելու, դրանց անկեղծությունը հասկանալու կարիք կա երկուստեք:

Հարցերի պատասխանները ժամանակով են քննվում: Կարծում եմ՝ մեր մոտ այդ պրոցեսը գնում է, որպեսզի մեր հարաբերություններում նոր որակ, նոր մակարդակ արձանագրվի: Ես հիմա կարող եմ ասել, որ դա արձանագրվել է, կարող եմ ասել, որ դա տեղի է ունենում, հիմա արդեն ավելի վստահ կարող եմ ասել, որ դա տեղի է ունենում: Հիմա փառք Աստծո, կարծես թե, հրապարակային հայտարարությունները գալիս են այդ բացը լրացնելու», -հայտարարեց Փաշինյանը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: