հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կարո Փայլանն անդրադարձել է Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցին

Կարո Փայլանն անդրադարձել է Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցին

Թուրքիայի նախագահ Էրդողանի և Հայաստանի վարչապետ Փաշինյանի հեռախոսային զրույցը, հուսամ, պիտի արագացնի երկու երկրների միջև ընթացող բնականոնացման գործընթացը: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը՝ անդրադառնալով Փաշինյան-Էրդողան այսօրվա հեռախոսազրույցին:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ այսօր կայացել է Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը, որի ժամանակ քաղաքական գործիչները քննարկել են երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցերն ու հույս հայտնել, որ հուլիսի 1-ին իրենց պետությունների հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները մոտ ապագայում կյանքի կկոչվեն:

 

  • Կիսվել: