չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
«Կարմիր բերետավորներից» մի քանի հոգի ազատման դիմում է գրել. Հայկ Մամիջանյան

«Կարմիր բերետավորներից» մի քանի հոգի ազատման դիմում է գրել. Հայկ Մամիջանյան

Ըստ իմ տեղեկությունների Ոստիկանության «կարմիր բերետավորներից» մի քանի հոգի ազատման դիմում է գրել՝ չցանկանալով կատարել անօրինական հրամանները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Դիմումները տևական ժամանակ է չեն մակագրվում ու փորձում են ամեն կերպ համոզել/ճնշել այդ տղերքին:

Ողջունում եմ մեր հայրենակիցների խիզախ քայլը և պատրաստ եմ ապահովել տղերքի իրավական, տեղեկատվական և ցանկացած այլ տեսակի պաշտպանությունը»։

  • Կիսվել: