երկուշաբթի, հունիս 16
16 / 6 / 2025
Կարկուտը մեծ վնասներ է հասցրել Բերդավանի Aghababyan Wines գինու գործարանին

Կարկուտը մեծ վնասներ է հասցրել Բերդավանի Aghababyan Wines գինու գործարանին

Կարկուտի տեղումները խոշոր վնասներ են հասցրել Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի ծայրամասում գտնվող Aghababyan Wines գինու գործարանին։
 
Գործարանում քամին քանդել պոկել է 600 քառակուսի մետր տանիքը, կոտրվել են շշեր, պատուհաններ։
 
«Նորմալ մնացած բան չկա, ամբողջ արտադրամասը հեղեղի մեջ ա։ Սա ամբողջովին քանդվելու ենթակա ա։ Հազիվ սկսել էինք ոտքի կանգնել», - ասում է տեսանյութում գործարանի սեփականատեր Գագիկ Աղաբաբյանը։
Սոցցանցերում հրապարակված տեսնայութերում երևում է, թե ինչպես է կարկուտը հողին հավասարեցրել խաղողի հարյուրավոր տնկիներ։
Գագիկ Աղաբաբյանը եղել է «Իջեւանի գինու եւ կոնյակի» գործարանի գլխավոր գինեգործ-կոնյակագործը, երկար տարիներ աշխատելուց հետո այլ բաժնետերերի հետ հիմնադրել է Բերդավանի գործարանը։

  • Կիսվել: