երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կարգապահական հանձնաժողովի նիստ.Որոշվեց դիմել ոստիկանապետին՝ մեկ ոստիկանի նկատմամբ «Խիստ նկատողություն» կիրառելու հարցով

Կարգապահական հանձնաժողովի նիստ.Որոշվեց դիմել ոստիկանապետին՝ մեկ ոստիկանի նկատմամբ «Խիստ նկատողություն» կիրառելու հարցով

Դեկտեմբերի 28-ին տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը։

Ոստիկանությունից հայտնում են, որ mասնակցում էին ոստիկանության շտաբի պետը, հասարակական անվտանգության ապահովման գլխավոր, ներքին անվտանգության և իրավաբանական վարչությունների պետերը, ՀՀ վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության ավագ իրավաբանն ու ոստիկանության կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների անդամներ:

Ուսումնասիրվեցին և քննարկվեցին ոստիկանության մեկ աշխատակցի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները: Փաստական հանգամանքները վերլուծելուց հետո հանձնաժողովը որոշում կայացրեց դիմել ոստիկանության պետին՝ նշված ոստիկանության ծառայողի նկատմամբ կիրառելու «Խիստ նկատողություն» կարգապահական տույժը։

  • Կիսվել: