ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կարևորվել են Հայաստանի, Կիպրոսի և Հունաստանի միջև ձևավորված համագործակցության ձևաչափի զարգացումն ու խորացումը

Կարևորվել են Հայաստանի, Կիպրոսի և Հունաստանի միջև ձևավորված համագործակցության ձևաչափի զարգացումն ու խորացումը

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար, ՀՀ Ազգային ժողովի և Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հայկ Կոնջորյանը հունվարի 19-ին հանդիպել է Կիպրոսի ԱԳՆ գլխավոր քարտուղար Կորնելիոս Կորնելիուի գլխավորած պատվիրակությանը:

Կողմերը կարևորել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկարամյա ջերմ բարեկամական հարաբերությունները: Գոհունակությամբ ընդգծվել են բարձր մակարդակի միջխորհրդարանական կապերը երկու երկրների խորհրդարանական գործընկերների միջև, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում:

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման խնդրին:

Հայկ Կոնջորյանը և Կորնելիուս Կորնելիուն մեծապես կարևորել են Հայաստանի, Կիպրոսի և Հունաստանի միջև ձևավորված համագործակցության ձևաչափի զարգացումն ու խորացումը:

  • Կիսվել: