չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Կարևորվել է տարածաշրջանում խաղաղության հաստատումը. Սոնա Ղազարյանը հանդիպել է հոլանդացի քաղաքական գործչի հետ

Կարևորվել է տարածաշրջանում խաղաղության հաստատումը. Սոնա Ղազարյանը հանդիպել է հոլանդացի քաղաքական գործչի հետ

ՀՀ ԱԺ պատգամավոր Սոնա Ղազարյանը նոյեմբերի 21-ին հանդիպել է Նիդերլանդների Թագավորության «D66» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Ժան Հոկեմայի հետ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը, քննարկվել են երկկողմ հարաբերությունների և օրակարգերի ընդլայման հեռանկարները:

 

Սոնա Ղազարյանը հյուրին ներկայացրել է սեպտեմբերի 13-14-ին ՀՀ ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի հարձակման հանգամանքներն ու դրա հետևանքները: Ընդգծվել է տարածաշրջանում խաղաղության հաստատման անհրաժեշտությունը և ԵՄ քաղաքացիական դիտորդության կարևորությունը:

 

Նշվել է, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է բարեփոխումները մարդու իրավունքների ոլորտում: Բարձր է գնահատվել ԵՄ աջակցությունը Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործընթացում:

  • Կիսվել: