ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Կարևորել եմ Մայր բուհի գործունեության առանցքում գիտահետազոտական աշխատանքների բաղադրիչի դերի ուժեղացումը և նորարարությունը. ԲՏԱ նախարար

Կարևորել եմ Մայր բուհի գործունեության առանցքում գիտահետազոտական աշխատանքների բաղադրիչի դերի ուժեղացումը և նորարարությունը. ԲՏԱ նախարար

ԵՊՀ-ն տոնում է հիմնադրման 106-րդ տարեդարձը: Որպես Մայր բուհի շրջանավարտ և հոգաբարձուների խորհրդի անդամ՝ մասնակցել եմ Երևանի պետական համալսարանում առաջին անգամ իրականացվող ԵՊՀ շրջանավարտների ֆորումի շրջանակում անցկացված «Պետության և հասարակության ակնկալիքները համալսարանից այսօր և վաղը» թեմայով պանելային քննարկմանը: Այդ մասին ասվածէ  ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի Ֆեյսբուքի էջում:
 
 
«Իմ խոսքում, նախ, շնորհավորել եմ մեր բուհի ծննդյան օրվա կապակցությամբ և հիմնականում անդրադարձել համալսարանական կրթություն-տնտեսություն, հատկապես ԵՊՀ-արդյունաբերություն կապի կարևորությանն ու ամրապնդմանը։ Այս համատեքստում անդրադառնալով բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված արդյունաբերություն ունենալու մեր տեսլականին՝ նշել եմ, որ առաջատար ենթակառուցվածքների, ժամանակակից սարքավորումների հետ մեկտեղ՝ առանցքային նշանակություն ունի արդյունաբերության տարբեր ոլորտներում բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստումը, և Երևանի պետական համալսարանն իր պատմական առաքելությամբ կարևոր հանձնառություն ունի այդ գործում: Կարևորել եմ նաև Մայր բուհի գործունեության առանցքում գիտահետազոտական աշխատանքների բաղադրիչի դերի ուժեղացումը և նորարարությունը, որոնք ունեն ռազմավարական նշանակություն ՀՀ տնտեսության զարգացման գործում:
 
Պանելային քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը»,- նշված է գրառման մեջ։

  • Կիսվել: