Կարևոր հարցերում պետք է անձնական ամբիցիաները դնել կողքի, մտածել պետության մասին. Ռուբեն Մխիթարյան
«Ես շատ կուզեմ, որ այս տարիները հետագայում պատմության մեջ հիշվեն որպես նոր սկզբի, նոր վերածննդի տարիներ ոչ միայն հայրաքաղաքի, այլ Հայաստանի համար»,-Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի երդմնակալության արարողությանը հայտարարեց «Իմ հզոր համայնք» խմբակցության ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը։
Նա ընդգծեց, որ շատ կարևոր հարցերում պետք են ու պարտավոր են անձնական ամբիցիաները, մտորումները, անհամաձայնությունները դնել կողքի, մտածել պետության առավելագույն շահի, հայ ժողովրդի, հավատքի, հայրաքաղաքի մասին։
«Մեզ՝ բոլորիս, ցանկանում եմ, որ մենք մեր քաղաքին կարողանանք վերադարձնել հայրաքաղաքի այն կարգավիճակը, որ հոր դերն ու նշանակությունն այս պետությունում բոլորը հասկանան ոչ թե ուղղակի խոսքերով, այլ՝ մայրաքաղաքը զգա, որ հայրը պատրաստ է նորից ստանձնել օջախի պահապանի, զարգացնողի և անվտանգություն ապահովողի դերը»,- ասաց Ռուբեն Մխիթարյանը։