ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Կարևոր է շարունակել խաղաղության համաձայնագրի հարցում առաջընթաց գրանցելու աշխատանքը. Բորելը ողջունում է Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումը

Կարևոր է շարունակել խաղաղության համաձայնագրի հարցում առաջընթաց գրանցելու աշխատանքը. Բորելը ողջունում է Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումը

Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ողջունել է երեկ՝ օգոստոսի 31-ին, Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կայացած՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում:

Բորելը, մասնավորապես, նշել է. ՛՛Կարևոր է շարունակել խաղաղության համաձայնագրի հարցում առաջընթաց գրանցելու աշխատանքը և ջանքերը մարդասիրական և կապի ոլորտներում։ ԵՄ-ն շարունակում է լիարժեքորեն ներգրավված լինել՝ հանուն խաղաղ, անվտանգ ու բարեկեցիկ Հարավային Կովկասի՛՛։

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 31-ին Բրյուսելում, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:

 

  • Կիսվել: