Կարևոր չէ, թե ինչ տեքստով պետք է երդվի Նիկոլ Փաշինյանը, մեկ է՝ երդմնազանց է լինելու. Էդգար Ղազարյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Էդգար Ղազարյանի համար կարևոր չէ, թե ինչ տեքստով պետք է երդվեն Նիկոլ Փաշինյանն ու կառավարության մյուս անդամները։
«Մեկ է՝ նրանք երդմնազանց են լինելու»,- ԱԺ-ում հայտարարեց նա։
Ղազարյանը նկատեց՝ երբ 2018-ին ու 2021 թվականներին նրանք այլ տեքստով երդվել են, կատարե՞լ են իրենց երդումը։
Նա ՔՊ-ականներին կոչ արեց Սահմանադրությունը փոխելուց առաջ գոնե կարդալ այն։



