Կարեն Կարապետյանի և Նիկոլ Փաշինյանի միջև մինչ հեղափոխությունը կայացած պայմանավորվածությունը չի խախտվել
Այսօր Ազգային ժողովում ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ ապրիլի 22-ին ինչ է նա քննարկել Նիկոլ Փաշինյանի հետ, արդյոք առաջաևկե՞լ է միասին գնալ հրապարակ, բարձրանալ հարթակ, և Փաշինյանը այդ քայլին չի գնացել, քանի որ տպավորություն կստեղծվի մարդկանց հետ կուլիսային պայմանավորվածություններ են կայացել՝ Սերժ Սարգսյանին Կարեն Կարապետյանով փոխարինելու համար։
«Պարոն Փաշինյանի հետ ինչ պայմանավորվել ենք, մեր ներքին պայմանավորվածությունն է», -կարճ պատասխանեց Կարապետյանը։
Հարցին, խախտվե՞լ է պայմանավորվածությունը, նախկին պաշտոնյան պատասխանեց՝ ոչ։


