երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ավագանին նոր է սկսում աշխատել․ Ավինյանը կոչ արեց հանդուրժող լինել միմյանց նկատմամբ

Ավագանին նոր է սկսում աշխատել․ Ավինյանը կոչ արեց հանդուրժող լինել միմյանց նկատմամբ

Կարծում եմ, որ, քանի որ ավագանին նոր է սկսում աշխատել, այս աշխատանքի ընթացքում կարելի է մի քիչ իրար նկատմամբ հանդուրժող լինել։ Այս մասին, այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Շատ դեպքերում պետք է ճշգրտել ինչ-որ բաներ։ Վստահաբար ինչ-որ հարցերում մենք էլ ենք սխալվում, հետևաբար որևէ խնդիր չկա, որ սկզբում ամեն ինչն էլ զեկուցվի և ևս մեկ անգամ լսենք բոլորս։ Ժամանակի ընթացքում այս հարցերը կհղկվեն և կհասկանանք ինչպես առաջ շարժվենք»,- ասաց նա։

Նշենք, որ Երևանի ավագանու մի շարք անդամներ առաջարկել են չզեկուցվող հարցերը դարձնել զեկուցվող՝ ընդգծելով, որ երևանցիները պետք է տեղյակ լինեն այդ հարցերից, քանի որ հետագայում մի շարք խնդիրներ են առաջանում։

  • Կիսվել: