երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Կառավարությունը տարածք տրամադրեց հակակոռուպցիոն կոմիտեի ու հակակոռուպցիոն դատարանի շենքեր կառուցելու համար

Կառավարությունը տարածք տրամադրեց հակակոռուպցիոն կոմիտեի ու հակակոռուպցիոն դատարանի շենքեր կառուցելու համար

Այսօր կառավարության նիստի հարցերից մեկը վերաբերում էր դատական համակարգի բարեփոխումների շրջանակում նախատեսվող միջոցառումներին:

ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն առաջարկեց Սպանդարյան կայարանի երկաթգծի հարևանությամբ 15 հա տարածք տրամադրել Արդարադատության նախարարությանը` հակակոռուպցիոն դատաիրավական ռազմավարություններից բխող շինարարության նպատակով: Պարզաբանեց, որ ի սկզբանե նշել  էին, որ Սիլիկյան թաղամասում կկառուցվի նոր ՔԿՀ, որի արդյունքում «Նուբարաշեն» ՔԿՀ-ի և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ները կլուծարվեն և լրակազմերը կփոխադրվեն նոր ՔԿՀ-ներ:

«Մենք որոշակի գույքագրումներ ենք արել նաև Էրեբունիում և Աբովյանում, որտեղ  ևս տարածքներ կան, որոնք դիտարկում ենք շինարարություն անելու: Մենք առաջարկում են Սիլիկյան թաղամասում կառուցել հակակոռուպցիոն կոմիտեի ու հակակոռուպցիոն դատարանի շենքերը, մյուսները` թողնել ՔԿՀ-ների համար»,- ասաց Բադասյանը:

  • Կիսվել: