ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կառավարությունը պարտադիր զինծառայությունից ազատեց ֆուտբոլի մինչև 21 տարեկանների ՀՀ ազգային հավաքականի 3 ֆուտբոլիստների

Կառավարությունը պարտադիր զինծառայությունից ազատեց ֆուտբոլի մինչև 21 տարեկանների ՀՀ ազգային հավաքականի 3 ֆուտբոլիստների

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 5-ի նիստում որոշում կայացրեց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել ֆուտբոլի մինչև 21 տարեկանների  Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմում հանդես եկող Յուրի Վարդանի Օգանեսյանին, Անտոնի Արամ Դամիեն Ալբեր Վահանի Կազարյանին և Ղազար Արմենի Դերմեջյանին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ նախագահի հրամանագրով այս երեք անձանց 2019-ին քաղաքացիություն է շնորհվել: Նրանք կառավարության որոշմամբ տարկետում է տրվել   մինչև 2021 թվականի ձմեռային զորակոչը:

Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել նրանց ազատել  շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից:

  • Կիսվել: