ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կառավարությունը հաստատեց աշխատանքից ազատվածներին աջակցելու նոր փաթեթը

Կառավարությունը հաստատեց աշխատանքից ազատվածներին աջակցելու նոր փաթեթը

Կառավարությունն այօսրհաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 6-րդ ծրագիրը, որը վերաբերում է աշխատանքը կորցրած անձանց։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ 6-րդ միջոցառումը վերաբերում է ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի հիման վրա աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվել մասնավոր հատվածի գործատուի հետ առնվազն 2020 թվականի հունվարի 1-ից մինչև մարտի 13-ը ժամանակահատվածում կամ այդ ընթացքում աշխատանքից ազատվելու և կրկին աշխատանքի ընդունվելու ժամանակահատվածը չի գերազանցել 3 աշխատանքային օրը, սակայն ազատվել են աշխատանքից 2020 թվականի մարտի 13-ից մինչև մարտի 30-ն ընկած ժամանակահատվածը:

«Աջակցության տրամադրումը ենթադրում է ամսական միանվագ աջակցություն՝ ամսական նվազագույն աշխատավարձի չափով։ Այս աջակցությունից չեն կարող օգտվել հետևյալ անձինք՝ ում աշխատանքից ազատելուն նախորդող երկու ամիսների միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500 հազար դրամը, ով 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ աշխատանքային հարաբերությունների մեջ է գտնվել նաև այլ գործատուի հետ կամ նույն գործատուի հետ՝ այլ աշխատանքային պայմանագրի հիման վրա և 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ հանդիսացել է անհատ ձեռնարկատեր, ում գործունեությունը դադարեցված չի եղել և ով ՀՀ կառավարության մարտի 26-ի որոշման միջոցառման շահառու է եղել»,- ասաց Բաթոյանը:

Այս միջոցառման առումով աշխատանքից ազատման ամսաթիվ է համարվում ՊԵԿ ներկայացված աշխատանքից ազատվելու հայտի ամսաթիվը։

 

  • Կիսվել: