երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Կառավարությունը գումար տրամադրեց ԱԺ ընտրություններում 3 տոկոսի շեմն անցածներին․ ՀՀԿ-ն նրանց թվում է

Կառավարությունը գումար տրամադրեց ԱԺ ընտրություններում 3 տոկոսի շեմն անցածներին․ ՀՀԿ-ն նրանց թվում է

ՀՀ կառավարությունը ֆինանսական աջակցություն կտրամադրի ՀՀ Ազգային ժողովի 2018 թ. արտահերթ ընտրություններում 3 և ավելի տոկոս հավաքած կուսակցություններին ու դաշինքներին:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ներկայացնելով որոշման նախագիծն, ասաց․ «Նախագծով առաջարկվում է հաստատել Ազգային ժողովի ընտրություններում 3 և ավելի տոկոս հավաքած կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների համար 2020թ. բյուջեով հատկացված միջոցների ցուցանիշի բաշխումը»։

ԿԱռավարության այս հատկացումն արվում է ՀՀ բյուջեում նախատեսված «Աջակցություն կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին» ծրագրի կատարման համար։

Այսպիսով, կառավարությունը կհատկացնի 103 միլիոն 725 հազար դրամ. Հայաստանի հանրապետական կուսակցությունը կստանա՝ 5 միլիոն 208 հազար, «Բարգավաճ Հայաստան»-ը՝ 9 միլիոն 150 հազար, «Իմ քայլը» դաշինքը՝ 78 միլիոն 6 հազար, ՀՅԴ-ն՝ 4 միլիոն 303 հազար, «Լուսավոր Հայաստանը»՝ 7 միլիոն 056 հազար:

  • Կիսվել: