Կառավարությունը չի բացառում, որ կփոխհատուցի կարիքավոր խմբերի կոմունալ ծախսերը
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը չի բացառում, որ Հայաստանի կառավարությունը սկսի քննարկել կարիքավոր խմբերի կոմունալ ծախսերը փոխհատուցելու հարցը։
Այսօր տեղեկատվական կենտրոնում դիտարկմանը, թե ճիշտ չի՞ լինի, որ կրիքավորներին կոմունալ ծախսերի փոխհատուցում անի կառավարությունը, Գրիգորյանը արձագանքեց, որ նման առաջարկին զուգահեռ պետք է նշվի, թե ում ազատել, ինչպես ազատել, ինչ չափով: Նրա խոսքով, հնարավոր է, որ կառավարությունն անդրադառնա այդ հարցին, բայց միանշանակ է, որ պետք է աշխատեն թիրախային խմբերով, այլ ոչ թե նպատակի հետ կապված կոչերով։
«Մենք գալիս ենք պոտենցիալ շահառու խմբերը վերլուծելու ուղղությամբ, դա ավելի ճիշտ է: Հնարավոր է, որ կոմունալ ծախսերի վճարումների դինամիկան տեղեկատվություն դառնա կառավարության համար՝ շահառու խումբ որոշելու առումով», - նշեց Գրիգորյանը՝ հստակեցնելով, որ այդ միջոցառումները միտված են լինելու կարիքավոր խմբերին բացահայտելուն և նրանց օժանդակելուն։


