երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կառավարությունը 24,7 մլն դրամով աճուրդի է հանում ԱԱԾ-ին ամրացված LEXUS մակնիշի ավտոմեքենան

Կառավարությունը 24,7 մլն դրամով աճուրդի է հանում ԱԱԾ-ին ամրացված LEXUS մակնիշի ավտոմեքենան

Կառավարությունն աճուրդի է հանում ՀՀ ազգային անվտանգության ծառայությանն ամրացված «LEXUS LX 570» մակնիշի տրանսպորտային միջոցը։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության մարտի 25-ի նիստում:

2020 թվականի դեկտեմբերի 18-ի դրությամբ ավտոմեքենայի գնահատված արժեքը կազմել է 24 մլն 707 հազար դրամ:

Ավտոմեքենայի մեկնարկային գինը սահմանվել է գնահատված արժեքի 100 տոկոսի չափով, այսինքն՝ 24,7 մլն դրամ:

  • Կիսվել: