շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Կառավարությունը 128,4 մլն դրամ հատկացրեց մի շարք հուշարձնների ամրակայման, նորոգման եւ պեղումների համար

Կառավարությունը 128,4 մլն դրամ հատկացրեց մի շարք հուշարձնների ամրակայման, նորոգման եւ պեղումների համար

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 23-ի նիստում վերաբաշխում կատարեց 2021 թվականի բյուջեում. Նխագծով նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բյուջեով նախատեսված ծրագրերից վերաբաշխման միջոցով  128,439.6 հազար դրամ ուղղել ՀՀ-ում մի շարք հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման համար անհրաժեշտ պեղումների իրականացման և գիտանախագծային փաստաթղթերի կազմման, Արենի-1 քարանձավից գտած մ.թ.ա. 3600-3500 թթ. հնագիտական գտածո կաշվե ոտնամանի պահպանման համար հատուկ ցուցապահարանի պատրաստման և տեղադրման աշխատանքների ձեռքբերման գծով ծախսերին, ինչպես նաև 17,500.0 հազար դրամ գումարն ուղղվում է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ:

Նախագծով մասնավորապես նախատեսվում է.

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մենք մեր պատմամշակութային ժառանգության ամբողջ սպեկտրը չէ, որ պատշաճ կարողանում ենք մատուցել զբոսաշրջային բիզնեսին ու մեր հանրությանը:

«Արենի գարանձավից գտածոն իհարկե, հյամաշխրհային պատմության համար բացառիկ գտածո է, եւ այն բացառիկ ուշադրության պետք է արժանան: Այստեղ էլ մատուցելու խնդիր ունենք: Ամենակարեւորը, այս ծրագիրը պետք է լինի շարունակական»,-ասաց նա:

  • Կիսվել: