երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Կառավարությունում և ուժայիններում «արտակարգ դրություն» է. փնտրում են ՍԴ դատավորների հարցով գաղտնի ժողովի լուրը Hraparak.am-ին փոխանցողին

Կառավարությունում և ուժայիններում «արտակարգ դրություն» է. փնտրում են ՍԴ դատավորների հարցով գաղտնի ժողովի լուրը Hraparak.am-ին փոխանցողին

Կառավարությունում և ուժայիններում «արտակարգ դրություն» է. փնտրում են ՍԴ դատավորների հարցով գաղտնի ժողովի լուրը  Hraparak.am-ին փոխանցողին։ Աղբյուրների փոխանցմամբ՝ երկու օր է, ինչ կառավարությունում և ուժային կառույցներում փնտրում են Սահմանադրական դատարանի դատավորներին հրաժարական հարկադրելու հարցով ՀՀ վարչապետի մոտ ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ կայացած գաղտնի հանդիպման մանրասները Hrapara.am-ին փոխանցած աղբյուրին:

Կառավարության մեր ադբյուրի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանին հունից հանել է գաղտնի հանդիպման բովանդակության նման ճշգրիտ ու մանրամասն արտացոլումը մամուլում և նա հանձնարարել է ամեն գնով գտնել տեղեկությունը Hraparak.am-ին փոխանցած անձանց: Հիմա կառավարությունում և ուժային կառույցներում այդ հարցով «արտակարգ դրություն» է:

Հիշեցնենք, որ հունվարի 10-ին Hraparak.am-ը գրել էր, Փաշինյանը  մեկ շաբաթ ժամանակ է տվել ուժայինների ղեկավարներին՝ հանձնարարելով ազատվել Սահմանական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանից ու իշխանության համար անցանկալի մյուս 6 դատավորներից:

  • Կիսվել: