շաբաթ, հոկտեմբեր 17
17 / 10 / 2026
Կառավարությունն արցախցիների դրամական աջակցության համար հատկացրեց 7 մլրդ 334 մլն դրամ

Կառավարությունն արցախցիների դրամական աջակցության համար հատկացրեց 7 մլրդ 334 մլն դրամ

ՀՀ Կառավարությունը 7 մլրդ 334 մլն դրամ հատկացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ Արցախում հաշվառված կամ փաստացի բնակվող քաղաքացիներին հունիս ամսվա 68 հազար դրամ աջակցությունը, ինչպես նաև օբյեկտիվ պատճառներով մարտ-մայիս ամիսների չվճարված ամսական դրամական օգնության գումարները տրամադրելու համար:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ ծանր փորձություններից հետո Կառավարության առաջին խնդիրներից մեկը եղել է Արցախում բնականոն կյանքը հնարավորինս վերականգնելը, մարդկանց սոցիալական աջակցություն ցուցաբերելը, սոցիալական կոլապս թույլ չտալը: «Մենք Արցախի նախագահի ու կառավարության հետ քննարկում ենք, որ պետք է հընթացս անցում կատարենք զարգացման ծրագրերին, աշխատանքը խրախուսող ծրագրերին, տնտեսական ակտիվությունը խթանող ծրագրերին»,- նշեց նա:

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն էլ տեղեկացրեց, որ մոտ 104 հազար շահառու չորրորդ անգամ է օգտվում միջոցառումից:

  • Կիսվել: