երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կառավարությունն առաջարկում է վերացնել արտակարգ դրությունը, բայց սահմանափակումները կշարունակվեն

Կառավարությունն առաջարկում է վերացնել արտակարգ դրությունը, բայց սահմանափակումները կշարունակվեն

ՀՀ ազգային ժողովում այս պահին քննարկվում է Բնկաչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։

Այս օրենսդրական փաթեթով կառավարությունն առաջարկում է այլևս չերկարաձգել Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը: Փոխարենը, գործող սահմանափակումները կշարունակվեն, համաճարակի դեմ պայքարը չի դադարեցվելու։

Նախագծերի փաթեթը խորհրդրաանին ներկայացնելիս Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը հայտարարեց, որ վարակիչ հիվանդությունների բերթափանցման և արդյունքում համաճարակի առաջացման հետևանքով արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքում կարող է սահմանվել կարանտին։

Կարանտին կարող է սահմանվել առողջապահության նախարարության առաջարկությամբ, մարզպետի, Երևանի դեպքում՝ քաղաքապետի, ինչպես նաև կառավարության կողմից։ Փոխնախարարի ներկայացմամբ, մարզպետի որոշմամբ համաճարակային գոտում կարող է սահմանափակվել մարդկանց ազատ տեղաշարժը, հայտարարվել մեկուսացում կամ ինքնամեկուսացում։ Բացի այս, կառավարության կողմից ևս կարող են կիրառվել հատուկ միջոցառումներ։

Կառավարության կողմից կարանտին կարող է սահմանվել այն դեպքում, երբ համաճարակը հանդիսացել է արտակարգ իրավիճակի հիմք։ Այդ դեպքում կարող են սահմանափակվել հավաքների կզմակերպումն ու դրանց մասնակցելը, կիրառվել ապրանքների փոխադրման, կրթական հաստատությունների սահմանափակումներ և այլն։

«Առաջարկվող օրենսդրական փաթեթը հիմնականում պահպանել է այժմ կիրառվող սահամանփակումների որոշ հատվածը, այնպիսի սահմանափակումներ, ինչպիին եղել են էլեկտրոնային հսկողության համակարգի միջոցով անձանց տեղորոշումը և վարակակիրների հայտնաբերումը, այլևս չեն գործելու, այդ տվյալները ոչնչացվելու են, տնտեսական գործունեության դադարեցում նախատեսված չէ, այլ միայն նախատեսված է անվտանգության կանոնների սահմանում և սահմանափակումներ», -հայտարարեց փոխնախարարը։

  • Կիսվել: