ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կառավարության ծրագիրը կոչված է ապահովել Հայաստանի և Արցախի համար անվտանգության անհրաժեշտ միջավայր. Վլադիմիր Վարդանյան

Կառավարության ծրագիրը կոչված է ապահովել Հայաստանի և Արցախի համար անվտանգության անհրաժեշտ միջավայր. Վլադիմիր Վարդանյան

Կառավարության ծրագիրը կոչված է ապահովել Հայաստանի և Արցախի համար անվտանգության անհրաժեշտ միջավայր. հայտարարել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

«Այո, անվտանգությունը շատ ավելի կարևոր է դարձել մեզ համար: Գուցե միշտ է եղել կարևոր, բայց մենք այդքան մեծ կարևորություն անվտանգության չենք տվել: Ընդ որում՝ անվտանգությունը ոչ միայն արտաքին անվտանգությունն է, անվտանգությունը բազմաշերտ է. ներքին, արտաքին, տնտեսական, բնապահպանական, իրավաիկան և այլն: Ես մտածում էի, որ կառավարության ծրագրի քննարկումը շատ ավելի բովանդակային կլինի: Մասնավորապես, երբ անդրադարձանք, օրինակ, սահմանադրական բարեփոխումների օրակարգին, ինձ թվում էր, որ մեր գործընկերները Դաշնակցությունից առնվազն պետք է հարցադրումներ ուղղեին կառավարման մոդելների, առանձնահատկությունների հետ կապված, թե որ ճանապարհով պիտի ընթանանք: Բոլորին հայտնի է, որ այդ քաղաքական ուժը երկար տարիներ պայքարել է խորհրդարանական կառավարման հաստատման համար: Շատ հետաքրքիր և բովանդակալից կլիներ, եթե հարցերը տրվեին ոչ թե անցյալին տրված, այլ ապագային»,-ասաց Վարդանյանը:

  • Կիսվել: