չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Կառավարության նիստին հերթական անգամ հայտարարվեց «թուղթ ստորագրելու» մասին. բովանդակության մասին՝ ոչինչ. Վարդեւանյան

Կառավարության նիստին հերթական անգամ հայտարարվեց «թուղթ ստորագրելու» մասին. բովանդակության մասին՝ ոչինչ. Վարդեւանյան

Կառավարության նիստին հերթական անգամ հայտարարվեց «թուղթ ստորագրելու» մասին: Բովանդակության մասին՝ ոչինչ: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ինչպես միշտ գաղտնի: Մեկ ամիս է խոսում էին, որ չեն ստորագրի ոչինչ՝ կրկին սուտ ու կեղծիք: Մի հատ էլ ասում էր, որ կրակոցների ժամանակ չեն ստորագրում ոչինչ՝ կրկին սուտ: Նոր մեղավորների մեջ, արդեն նույնիսկ զինվորներն են:

Նախընտրական շրջանում խոստացան՝ խաղաղություն, փոխարենը կրկին բերեցին զոհեր, տարածքային կորուստներ, ու նորից գաղտնի թղթեր... »։

  • Կիսվել: