ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Կառավարության հերթական նիստը․ ուղիղ

Կառավարության հերթական նիստը․ ուղիղ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ նոյեմբերի 17-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 36 հարց, որից 32-ը չի զեկուցվում, եւս 5 հարց գաղտնի է:

Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.

- Երևան քաղաքի Ամիրյան, Սարյան, Փ. Բուզանդի փողոցներով սահմանափակված տարածքի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին,

- Գետի ինքնամաքրման կարողության գնահատման մեթոդը և կիրարկման մեխանիզմները սահմանելու մասին,

- Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՊԱՐԿ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին,

- Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում «Միավորված ազգերի կազմակերպության զարգացման «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագիր անվամբ ավանդային հաշիվ բացելու թույլտվություն տալու մասին եւ այլ հարցեր:

  • Կիսվել: