երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
Կառավարության ասածին ավելացնելու բան չունեմ․ Նազելի Բաղդասարյանը գերիներին չվերադարձնելու մասին

Կառավարության ասածին ավելացնելու բան չունեմ․ Նազելի Բաղդասարյանը գերիներին չվերադարձնելու մասին

Այս պահին Կառավարության ասածին ավելացնելու բան չունեմ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողներին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը՝ խոսելով գերիներին վերադարձնելու հայտարարության մասին, որը, ինչպես ավելի ուշ հայտնի դարձավ, կեղծ էր:

Բաղդասարյանը չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին և հորդորեց դիտել իր ավելի վաղ տված հարցազրույցը, քանի որ ինքն արդեն բոլոր հարցերին պատասխանել է:

Լրագրողի դիտարկմանը, թե հարցազրույցի ժամանակ նաև հստակ ասվել է, թե գերիների խումբ է վերադառնալու, Բաղդասրյանը ոչինչ չպատասխանեց ու մտավ իր աշխատասենյակ:

  • Կիսվել: