ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կառավարության անդամները ծափահարություններով շնորհակալություն հայտնեցին գործարարներին և բուժաշխատողներին

Կառավարության անդամները ծափահարություններով շնորհակալություն հայտնեցին գործարարներին և բուժաշխատողներին

ՀՀ կառավարության անդամները վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ծափահարություններով շնորհակալություն հայտնեցին գործարարներին և բուժաշխատողներին՝ կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում իրենց կատարած աշխատանքի համար:

«Ես ուզում եմ կրկին ընդգծել մեր գործարարների, հայ բիզնեսմենների բացառիկ տաղանդը: Ես երեկվա ու էսօրվա թվերը, որ տեսա, զարմացա, բոլորս գիտենք՝ Լարսը փակ է, Իրանի հետ մեր սահմանը փակ է, ամեն ինչ փակ է, բայց միևնույն է, մեր գործարարները կարողանում են գտնել ճանապարհներ, ներմուծել սննդամթերթ, և ես ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել: Առաջարկում եմ, որ մեր գործարարներին ծափահարենք այս ընթացքում իրենց կատարած աշխատանքի համար»,- ասաց վարչապետը, ինչից հետո կառավարության անդամները ծափահարեցին։

Ապա կառավարությնա ղեկավարն անդրադարձավ բուժաշխատողներին․

«Եթե գործարարների դեպքում այս ամբիոնից ասելու անհրաժեշտություն տեսա, ապա առողջապահության համակարգի աշխատողների դեպքում նման կարիք չկա, որովհետև այդ գնահատանքը համատարած է և ամենուր: Բայց կարծում եմ, որ իրոք մեր խոնարհումը և գնահատանքի խոսքը մեր առողջապահական համակարգի աշխատողներին պետք է, և նրանց նույնպես ծափահարենք»։

Փաշինյանի խոսքից հետո դարձյալ ծափահարեցին։

  • Կիսվել: