կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին Տեղ գյուղի հատվածում ռազմական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողների հիշատակը

Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին Տեղ գյուղի հատվածում ռազմական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողների հիշատակը

Ի հեճուկս մեր կողմից գործադրված բոլոր ջանքերին, ցավոք չհաջողվեց Հայաստան-Ադրբեջան սահմանի Տեղ գյուղի հատվածում սահմանապահների  ընթացող տեղակայումն իրագործել առանց սրացումների: Այս մասին այսօր՝ ապրիլի 13-ին, կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մարտի 11-ին ադրբեջանական զինված ուժերը այդ հատվածում հերթական սադրանքն իրագործեց, որի արդյունքում մեր ԶՈՒ 4 զինծառայողներ զոհվեցին՝ անձնվիրաբար կատարելով իրենց զինվորական պարտքը եւ պաշտպանելով ՀՀ ինքնիշխան տարածքը: Խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցենք մեր ընկած եղբայրներին»,-ասաց նա:

Հիշեցնենք՝ ապրիլի 11-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում, ադրբեջանական զինված ուժերի մի խումբ զինծառայողներ սահմանի տեղակայման կետերի ճշգրտման պատրվակով մոտեցել են ՀՀ զինված ուժերի զինծառայողներին, սադրել և հրազենային զենքերից, այնուհետև տարբեր տրամաչափի այլ զինատեսակներից կրակ վարել հայկական ԶՈւ զինծառայողների և դիրքերի ուղղությամբ:

Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Ժամը 17:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։

  • Կիսվել: