ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Կառավարության 2020 թ. նիստերի օրակարգերը հանվել են պաշտոնական կայքից. Արծվիկ Մինասյան

Կառավարության 2020 թ. նիստերի օրակարգերը հանվել են պաշտոնական կայքից. Արծվիկ Մինասյան

Կառավարության 2020 թվականի նիստերի օրակարգերը փաստացի հանվել են պաշտոնական կայքից։ Այս մասին այսօր «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված գումարների իրացման եւ պետական բյուջե փոխանցման հարցի ուսումնասիրման ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ, ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Նա նշեց, որ խոսքը 2019 թ. վերջից մինչեւ 2020 թ. դեկտեմբեր նիստերում քննարկված օրակարգերի մասին է։

«Բացակայում են ոչ միայն օրակարգերը, այլեւ դրանցում ներառված հարցերը։ Դրանք բացակայում են նույնիսկ արխիվներում։ Գրեթե ամբողջ 2020 թվականը, բացառությամբ դեկտեմբերին կայացած՝ կառավարության մի քանի նիստերի, ինչ-որ տեղ անհետացել է»,-ասաց նա:

  • Կիսվել: