հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կառավարման մոդելի հարցում նախագահի եւ կառավարության միջեւ փոխըմբռնում չկար. Արսեն Թորոսյան

Կառավարման մոդելի հարցում նախագահի եւ կառավարության միջեւ փոխըմբռնում չկար. Արսեն Թորոսյան

Նախագահն ինքն էր կողմնակից սահմանադրական փոփոխությունների եւ նախագահի լիազորություններն ավելացնելուն: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով տեսակետներին, թե գուցե ՀՀ նախագահի հրաժարականի պատճառը սպասվող սահմանադրական փոփոխություններն են, որի արդյունքում ինքը կարող է դուրս մնալ խաղից:

«Այս հարցում նախագահի եւ կառավարության միջեւ փոխըմբռնում չկար: Մենք կարծում ենք, որ խորհրդարանական մոդելն ավելի ժողովրդավար է, թույլ է տալիս ճգնաժամային իրավիճակներում ավելի կայուն պահել երկիրը: Մեր օրակարգում նախագահական մոդելի վերադառնալու շուրջ քննարկումներ չկան եւ ես չեմ կարծում, որ կլինեն: Հետեւաբար, չեմ կարծում, որ նախագահի հրաժարականը կապ ունի սպասվող կամ քննարկվող սահմանադրական փոփոխությունների հետ»,-ասաց Թորոսյանը:

  • Կիսվել: