հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Կարապետյանին լավ թիմ է պետք Փաշինյանին հաղթելու համար. Արա Աբրահամյան

Կարապետյանին լավ թիմ է պետք Փաշինյանին հաղթելու համար. Արա Աբրահամյան

Ռուսաստանի հայերի միությունը (ՌՀՄ)  ռազմական հատուկ գործողության գոտի է ուղարկել մոտ 20 հազար տոննա տարբեր բեռներ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է միության նախագահ Արա Աբրահամյանը։

Նա հիշեցրել է, որ փետրվարի 24-ին հատուկ գործողության մեկնարկի մասին հայտարարությունից երկու ժամ անց ինքը հայտարարություն է տարածել, որում լիակատար աջակցություն է հայտնել։

Աբրահամյանի խոսքով՝ միությունը գործողության սկզբից մինչև այսօր բեռներ է ուղարկել ՌՀԳ գոտի, և խոսքը միայն մարդասիրական օգնության մասին չէ։

Կազմակերպության նախագահը նշել է, որ ՌՀՄ-ն իր հնարավորությունների սահմաններում աջակցություն է ցուցաբերում նաև հայկական «Արբատ» գումարտակի մարտիկներին։

Սեպտեմբերի 7-ին նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության 25-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումների մասնակիցներին և հյուրերին։

Հուլիսին Աբրահամյանը հայտարարել էր, որ Հայաստանը պետք է լինի Ռուսաստանի հետ՝ պատմականորեն լինելով ռուսական պետության ամենամոտ երկրներից մեկը։ ՌՀՄ նախագահը կարծում է, որ Հայաստանը պետք է լինի Ռուսաստանի հետ, այլընտրանք չկա, հանրապետությանը ամեն տեղ չէ, որ սպասում։

Գործարար Սամվել Կարապետյանի հաղթանակը ներհայաստանյան քաղաքական պայքարում կախված է նրանից, թե արդյոք նա կկարողանա իր շուրջը հավաքել բնակչության բոլոր խմբերի շահերը ներկայացնող ուժեղ թիմ՝ հանրապետության ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա կողմնակիցների նկատմամբ առավելություն ստանալու համար։ Ասել է Արա Աբրահամյանը։

«Կարապետյանը կուսակցություն ստեղծեց։ Ես չգիտեմ՝ կհաջողվի՞ նրան [հաղթանակ տանել], թե՞ ոչ։ Դա կախված է թիմից։ Բիզնեսը բիզնես է, իսկ քաղաքականությունը կազմակերպվում է բոլորովին այլ կերպ։ Այնպես որ, ամեն ինչ կախված է այն ճիշտ թիմից, որը նա պետք է հավաքի», -ասել է նա՝ պատասխանելով գործարարի ստեղծած կուսակցության հեռանկարների մասին հարցին։

  • Կիսվել: