երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Կարանտինի երկարաձգումը արդարացված է. Գայանե Սահակյան

Կարանտինի երկարաձգումը արդարացված է. Գայանե Սահակյան

Համաճարակային իրավիճակը ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում շարունակում է լարված մնալ: Այդ պատճառով ամանորյա տոներին շատ երկրներում խստացվեցին հակահամաճարակային միջոցառումները: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման  ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը՝ հավելեով, որ  գիտնականները չեն բացառում կորոնավիրուսի համավարակի երրորդ ալիքը:

Հայաստանում ամանորյա տոներին նկատվել է համաճարակային իրավիճակի  կայունացում: Համեմատելով վարակի վերարտադրման նախորդ 14 օրվա 0,84 ցուցանիշը՝ դրան նախորդող օրերի 1,43 ցուցանիշի հետ՝ նվազումն ակնհայտ է՝ ասում է Գայանե Սահակյանը:

 

Ըստ մասնագետի՝ թեստավորման թվի նվազում  չկա, պարզապես նվազել է դրական թեստերի տեսակարար կշիռը:

Սակայն հաշվի առնելով տոնական օրերի շփումների ակտիվությունը և դպրոցների վերաբացումը՝ հնարավոր է վարակի աշխուժացում: Այնպես որ, կարանտինի երկարաձգումը արդարացված է:

 

  • Կիսվել: