հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կարանք ժամը մեկ հանրաքվե անենք․ վստահության խնդիր չունենք․ Ալեն Սիմոնյան

Կարանք ժամը մեկ հանրաքվե անենք․ վստահության խնդիր չունենք․ Ալեն Սիմոնյան

Մայիսի 27-ին Ազգային ժողովում քննարկում են «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունը։

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, պատասխանելով ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին, հայտարարեց՝ «Իմ քայլը» խմբակցությունը կարող է ժամը մեկ էլ հանրաքվե անցկացնել․

«Տիկին Զոհրաբյան, Դուք քաղաքական մեծ փորձառություն ունեք, Դուք կարծում եք, որ «Իմ քայլը» խմբակցությունը հանրաքվե անելու խնդիր ունի՞: Կարանք ժամը մեկ հանրաքվե անենք: Մենք վստահության խնդիր չունենք: Եթե մենք հանրաքվե անելու մասին հայտարարենք, դուք գալու եք, ասելու եք «Ո՞նց եք հանրաքվե անում, մենք ստեղ դիմակով ենք նստած»»,-ասաց Սիմոնյանը:

 
 

 

  • Կիսվել: