հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Կանգրեսական Իլհան Օմարը չի քվեարկել Հայոց ցեղասպանության բանաձևի օգտին. մինչ այդ Թուրքիա էր այցելել ու հանդիպել Էրդողանին

Կանգրեսական Իլհան Օմարը չի քվեարկել Հայոց ցեղասպանության բանաձևի օգտին. մինչ այդ Թուրքիա էր այցելել ու հանդիպել Էրդողանին

 

ԱՄՆ կոնգրեսական Իլհան Օմարը ԱՄՆ ներկայացուցիչների պալատում չի մասնակցել Հայոց ցեղասպանության բանաձևի քվեարկությանը, ինչ վերաբերյալ Հայաստանի ժողովրդական շարժումը  հաղորդագրություն է տարածել` նշելով.

«ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումն էր։  Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից 405-ը՝ կողմ, 11-ը՝ դեմ, 3-ը ձեռնպահ, իսկ 14-ն ընդհանրապես չքվեարկեցին։  ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության պատգամավոր Իլհան Օմարը, ներկայացուցիչների պալատի քվեարկության ընթացքում եղավ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման առնչությամբ ձեռնպահ քվեարկած 3 կոնգրեսականներից մեկը, ինչով վրդովեցրեց անգամ իր կողմնակիցներին։ Օմարը լայն քննադատության է ենթարկվել, և Twitter- ում բազմաթիվ բացասական մեկնաբանություններ են տեղադրվել:

Օմարը, որին շատերը մեղադրում են իսլամական ծայրահեղականության մեջ, այցելել էր Թուրքիա, որտեղ նա հանդիպել էր այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Հանդիպումից հետո թուրքական կազմակերպությունները կոչ էին արել իրենց ներկայացուցիչներին ֆինանսական աջակցություն ցուցաբերել Օմարին:

Օմարը պնդում է, որ «պաշտպանելով մարդու իրավունքների խախտման համար պատասխանատվությունը», չի ցանկանում աջակցել ցեղասպանությանը վերաբերող բանաձևին, որն օգտագործվում էր «քաղաքական պայքարում՝ որպես խաղաթուղթ»:

Այն հարցին, թե արդյոք պե՞տք է ընդգծվեն զանգվածային մահվան դեպքերը, որոնք տեղի են ունեցել 1915-1923 թվականներին, նա պատասխանել է, որ պետք է դրա պատասխանը տրվի «ակադեմիական հանրույթի համաձայնությամբ, աշխարհաքաղաքականության շահերից ու նկատառումներից դուրս»:

Նշենք, որ այս մոտեցումը պատճենված է հարցի վերաբերեալ Թուրքիայի կառավարության փաստարկներից»:

  • Կիսվել: