հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կանադան դեսպանություն կբացի Հայաստանում. Կանադայի ԱԳ նախարար

Կանադան դեսպանություն կբացի Հայաստանում. Կանադայի ԱԳ նախարար

Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած մամուլի ասուլի ժամանակ Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին հայտարարել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում ու Կովկասում երկրի դիվանագիտական ​​ներկայության և հնարավորությունների ընդլայնման մասին: 

Նա նշել է, որ, հետևելով Եվրամիությունում և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց և Գերմանիայում դեսպան Ստեֆան Դիոնի առաքելությանը և հայկական ժողովրդավարությանը Կանադայի աջակցությունն ավելացնելու վերաբերյալ նրա զեկույցին, Կանադան դեսպանություն կբացի նաև Հայաստանում և կնշանակի դեսպան:

՛՛Դա հնարավորություն կտա ամրապնդել երկկողմ կապերը և մեծացնել Կանադայի աջակցությունը հայկական ժողովրդավարությանը՛՛,-ասել է Ժոլին:

Նա նաև հավելել է. ՛՛Այս դիվանագիտական ​​ընդլայնումը կօգնի Կանադային արձագանքել առաջացած անվտանգության սպառնալիքներին, ամրապնդել քաղաքական և տնտեսական համագործակցությունը և աջակցել Հայաստանին իր ժողովրդավարական զարգացման գործում՛՛:

 

  • Կիսվել: