Կան որոշ խորքային և էական հարցեր, որոնք պետք է լուծվեն նախքան խաղաղության պայմանագրի ստորագրում. ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագիծն արդեն պատրաստ է: Այս մասին Diplomatic Watch ամսագրին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Խազար Իբրահիմը:
Նա, սակայն, միևնույն ժամանակ հավելել է, որ մինչև վերջնական ստորագրումը կան ՛՛մի շարք էական խնդիրներ, որոնք պետք է լուծվեն՛՛:
՛՛Հուսով ենք, որ կկարողանանք այն ստորագրել, սակայն կան որոշ խորքային և էական հարցեր, որոնք պետք է լուծվեն նախքան ստորագրումը: Ադրբեջանն ունի շատ իրատեսական դիրքորոշում, որը սատարվում է միջազգային հանրության կողմից՛՛,-ասել է դեսպանը՝ դարձյալ ընդգծելով Ադրբեջանի պաշտոնական տեսակետն առ այն, որ ՀՀ-ն ՛՛պետք է փոխի իր Սահմանադրությունը՝ խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար՛՛: